Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օրակարգում վարչապետի փոփոխության հարց դրված չէ

Օրակարգում վարչապետի փոփոխության հարց դրված չէ
01.05.2015 | 12:33

Մեր օրակարգում կառավարության, վարչապետի փոփոխության հարց ընդհանրապես դրված չէ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես կարծում եմ՝ կառավարությունն ունի մեծ պոտենցիալ` լուծելու բոլոր խնդիրները, որոնք ստանձնել է մեկ տարի առաջ: Կառավարությունը ցանկանում է իրականացնել իր առջև դրված խնդիրները: Ես օպտիմիստ եմ և կարծում եմ, որ մենք բոլորս կարող ենք լուծել այդ խնդիրները»՝ այսպես գնահատեց Հովիկ Աբրահամյանի կառավարության մեկ տարվա աշխատանքը Էդուարդ Շարմազանովը: Նա մանրամասնեց, որ օրակարգում դրված են ներքին և արտաքին քաղաքական հարցեր, որոնց նպատակը Հայաստանի դիրքերի ամրապնդումն է: Սա ԳՄ առաջին նիստն էր ապրիլի 24-ից հետո: ՀՀԿ խոսնակը մանրամասնեց, որ քննարկվել են Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի պետական միջոցառումները, «Ընդդեմ Ցեղասպանության միջազգային գլոբալ ֆորումի» աշխատանքները և դեռևս կատարվելիք քայլերը: «Վերահաստատել ենք, որ ապրիլի 24-ի միջոցառումներով չեն ավարտվելու միջազգային ճանաչման, դատապարտման ուղղությամբ մեր քայլերը: Մենք տեսանք, որ Հայաստանը դատապարտում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև՝ առաջամարտիկ է ցեղասպանությունների դատապարտման գործում»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Առաջիկայում ևս կկազմակերպվեն այս թեմայով ֆորումներ, որոնց ընթացքում կքննարկվեն ցեղասպանության դեմ միջազգային պայքարի հարցերը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: ՀՀԿ խոսնակի տեղեկացմամբ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդի նիստին, իսկ մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի միջոցառումներին:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ